Ձմեռ Պապ

ոտենում է երեխաների ամենասիրելի տոնը՝ Ամանորը: Տոնն առաջին հերթին ասոցացվում է նվերների, անակնկալների և Ձմեռ պապի հետ: Ձմեռ պապը մանուկների ամենասիրելի և ամենախորհրդավոր հերոսներից է: Բարևիկը գիտի շատ հետաքրքիր փաստեր Ձմեռ պապի մասին, որոնց մի մասը կներկայացնենք այսօր:

1. Տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ձմեռ պապի տարիքը 1500-ից 2000 տարեկան է։

2. Ձմեռ պապիկն ունի ոչ միայն Ձյունանուշ-թոռնուհի, այլև Զիմուշկա-կին:

3. Ձմեռ պապը համարվում է Ամանորի գլխավոր խորհրդանիշը։

4. Այս պապիկի մուշտակն ու ֆետրե կոշիկները չեն փոխվել արդեն 700 տարի։

5. Նա բավականին ցածրահասակ է. հասակը կազմում է մոտավորապես 160-165սմ:

6. Օգոստոսի վերջին կիրակի օրը շատ երկրներում նշվում է Ձմեռ պապի օրը։

7. Կիպրոսում Ձմեռ պապին Վասիլի են անվանում։

8. Իտալիայում Ձմեռ պապին անվանում են Բաբո Նատալլե:

9. Նրա նստավայրը գտնվում է ինչպես Լապլանդիայում, այնպես էլ Վելիկի Ուստյուգում։

10. Այս ծերունու պաշտոնական ծննդյան օրը նոյեմբերի 18-ն է։

11. Սուրբ Նիկոլասը կարելի է համարել Ձմեռ պապի նախատիպը։

12. Մոնղոլիայում այս հրաշագործը հովվի կերպարում է հանդես գալիս:

13. Շվեդիայում և Նորվեգիայում թզուկները համարվում են Ձմեռ պապի օգնականները:

14. Եթե մեզ մոտ Ձմեռ պապը տեղաշարժվում է եղնիկների կառքով, ապա Հոլանդիայում նա նավարկում է նավով։

15. Ֆրանսիացի Ձմեռ պապը Ամանորի գիշերը շրջում է տանիքներով և կոշիկների մեջ նվերներ թողնում երեխաներին։

16. Այս ծերունին միշտ գավազանով է քայլում։

17. Ձմեռ պապը երեխաների մոտ գալիս է միայն գիշերը:

18. Իրական Ձմեռ պապին դեռ ոչ ոք չի տեսել, քանի որ նա միշտ ուղարկում է իր օգնականներին:

19. Երեխաները միջինում հավատում են Ձմեռ պապին մինչև 7 տարեկանը։

20. Ձմեռ պապը կրում է հաստ մորթյա վերարկու, որը պաշտպանում է նույնիսկ ամենասաստիկ ցրտերից:

Ամանորյա հրաշքին շատ քիչ է մնացել, շտապեք ուղարկել Ձմեռ պապի նամակները, պահել երազանքներ և անվերապահորեն հավատալ, որ դրանք կիրականանան: Ձմեռ պապը համագործակցում է նաև Բարևիկի հետ և հաճախ նվիրում է հայկական խելացի խաղալիքներ իր ամենասիրելի թոռնիկներին: Ամանորն ամենից առաջ մանուկների տոնն է, իսկ թե ինչի մասին են նրանք երազում ընթերցեք <<Ինչի՞ մասին են երազում երեխաները>> բլոգում:

2025 թվականի ամենահիշարժան օրը

Իմ ամենահիշարժան օրը 2025 թվականի օգոստոսի 19-ն էր, քանի որ այդ օրն իմ հայրիկն ինձ նվիրեց նոր հեռախոս։

Հիշում եմ, երբ իմ հայրիկը գնել էր, եկել էր ինձ վերցնելու տատիկի տնից, և երբ ես նստեցի ավտոմեքենայի մեջ՝ տեսա հեռախոսը, Ucom-ի տոպրակի մեջ, ինձ էր սպասում։ Ես ասացի <<Հայրիիիիի՛կ, ո՞նց>> և թռվռացի ավտոմեքենայի մեջ։ Միանգամից գրկեցի նրան և ուրախացա։

Օրս փչացավ, երբ ես հասկացա, որ պետք է դնենք ծնողական վերահսկողություն իմ հեռախոսի վրա։😕

Անցածի կրկնություն

  1. Ո՞րն է ամենամեծ թվանշանը, և ի՞նչ է այն ցույց տալիս թվի գրառման մեջ։
    • ա) 10, ցույց է տալիս, թե քանի կարգ կա։
    • բ) 9, ցույց է տալիս, թե տվյալ կարգում քանի միավոր կա։
    • գ) 8, ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա։
  2. Ինչպե՞ս է կոչվում այն կարգը, որը գտնվում է միավորների կարգից անմիջապես ձախ։ Քանի՞ միավոր է պարունակում այդ կարգի մեկ միավորը։
    • ա) Հարյուրյակների կարգ, 100 միավոր։
    • բ) Միավորների կարգ, 1 միավոր։
    • գ) Տասնյակների կարգ, 10 միավոր։
  3. Գտեք, թե որտեղ է ճիշտ նշված 3094 թվի յուրաքանչյուր թվանշանի կարգային դիրքը։
    • ա) 3-Միավոր, 0-Տասնյակ, 9-Հարյուրյակ, 4-Հազարյակ։
    • բ) 3-Հազարյակ, 0-Հարյուրյակ, 9-Տասնյակ, 4-Միավոր։
    • գ) 3-Հարյուրյակ, 0-Հազարյակ, 9-Միավոր, 4-Տասնյակ։
  4. Քանի՞ տասնյակ է պարունակում 500 թիվը։
    • ա) 5 տասնյակ։
    • բ) 50 տասնյակ։
    • գ) 500 տասնյակ։
  5. 8276 թվի մեջ ո՞ր թվանշանն է գտնվում հարյուրյակների կարգում, և ի՞նչ արժեք է ցույց տալիս այդ թվանշանը։
    • ա) 8, ցույց է տալիս 8000 արժեք։
    • բ) 7, ցույց է տալիս 70 արժեք։
    • գ) 2, ցույց է տալիս 200 արժեք։
  6. Եթե դուք ունեք 4 հազարյակ, 6 հարյուրյակ, 0 տասնյակ և 5 միավոր, ապա ի՞նչ թիվ կկազմեք։
    • ա) 4650
    • բ) 4065
    • գ) 4605
  7. Ո՞րն է ամենափոքր քառանիշ թիվը, և ինչպե՞ս են դասավորվում նրա կարգային միավորները։
    • ա) 9999, ունի 9 հազարյակ։
    • բ) 1000, ունի 1 հազարյակ, 0 հարյուրյակ, 0 տասնյակ, 0 միավոր։
    • գ) 1111, ունի 1 հազարյակ, 1 հարյուրյակ, 1 տասնյակ, 1 միավոր։
  1. Ո՞ր թվերն են բաժանվում 2-ի։
    • ա) Կենտ թվերը
    • բ) Զույգ թվերը
    • գ) Թվեր, որոնք վերջանում են 3-ով
  2. Ո՞ր թվերն են բաժանվում 5-ի։
    • ա) Թվեր, որոնք վերջանում են 1-ով
    • բ) Թվեր, որոնք վերջանում են 5-ով կամ 0-ով
    • գ) Թվեր, որոնք վերջանում են 2-ով
  3. Ո՞ր թիվն է բաժանվում 10-ի։
    • ա) 45
    • բ) 105
    • գ) 260
  4. Ո՞ր թիվն է բաժանվում 3-ի։
    • ա) 125
    • բ) 412
    • գ) 321
  5. Ո՞ր թիվն է բաժանվում 9-ի։
    • ա) 81
    • բ) 54
    • գ) 108
  6. Թվանշաններից ո՞րը պետք է դնել 53* թվի աստղանիշի փոխարեն, որպեսզի այն բաժանվի 2-ի։
    • ա) 1
    • բ) 4
    • գ) 7
  7. Ո՞րն է մնացորդը 22:4 բաժանման դեպքում։
    • ա) 5
    • բ) 2
    • գ) 0
  8. Կատարել մնացորդով բաժանումը՝ 35 ։ 8
    • ա) Քանորդը 4, մնացորդը 3
    • բ) Քանորդը 3, մնացորդը 4
    • գ) Քանորդը 4, մնացորդը 0
  9. Ո՞րն է ամենամեծ մնացորդը, որը կարող է ստացվել 6-ի բաժանելիս։
    • ա) 6
    • բ) 7
    • գ) 5
  10. Գտիր բաժանելին, եթե բաժանարարը 5 է, քանորդը՝ 9, իսկ մնացորդը՝ 1։
    • ա) 5 * 9 + 1 = 46
    • բ) 5 * 9 — 1 = 44
    • գ) 9 * 1 + 5 = 14
  11. Ո՞ր թիվն է բաժանվում է և՛ 2-ի, և՛ 3-ի։
    • ա) 8
    • բ) 10
    • գ) 18
  12. Կիրառելով բաշխական օրենքը, հաշվիր. 9 *(10 — 2)
    • ա) 90 — 2
    • բ) 9 *10 — 9 * 2
    • գ) 9 + 10 — 2
  13. Գտիր բաժանելին, եթե բաժանումը տրված է այսպես՝ 4 * 7 + 3
    • ա) 31
    • բ) 28
    • գ) 10
  14. Գտիր այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է 5-ի։
    • ա) 105
    • բ) 100
    • գ) 95

Արևի մոտ: Ավ. Իսահակյան

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:


— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնում:
— Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ցնցոտի-Մաշված շոր

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:

Տղա

Հուզիչ, առանց տուն, առանց ընտանիք։

Հովիվ

Բարի, սարի հովիվ, մարդ ծանոթացնող։

  • Բացատրի՛ր վերնագիրը:

<<Արևի մոտ>> վերնագիրը կարծես թէ ասի՝ <<Ինչքան մոտիկ, այնքան հեռու>> ասելիքը։

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր։

Բարդ բառեր

  • վերելք-վեր+ելք
  • գունատերես (գունատ + երես)
  • խրճիթ (խրճ + իթ)
  • հովիվ (հով + իվ)
  • եղբայր (եղբ +այր)
  • արևագրկում (արև + գրկ + ում)

Ածանցավոր բառեր

  • գունատ (գույն + -ատ)
  • անտուն (ան + տուն)
  • անտեր (ան + տեր)
  • ուրախություն (ուրախ + -ություն)
  • հրճվանք (հրճվ + -անք)
  • անծանոթ (ան + ծանոթ)
  • ճամփորդ (ճամփա +որդ)
  • արևոտ (արև + -ոտ)

Բարդ-ածանցավոր բառեր

  • անօթևան (ան + օթյակ-ևան)
  • անօրենություն (ան + օրեն + -ություն)
  • Գրի՛ր փոքրիկ պատմություն-հորինուկ «Իմ կյանքի Արև մարդիկ» վերնագրով և առանձին նյութով հրապարակի՛ր բլոգումդ, նկարի՛ր հեքիաթիդ գլխավոր նկար և տեղադրի՛ր նյութիդ մեջ։

Իմ կյանքի Արև մարդիկ

Իմ կյանքի Արև մարդիկ

Իմ կյանքի Արև մարդկանցից առաջին տեղը իհարկե իմ մաման է։ Նրան շատ եմ սիրում, որովհետև նա բնականաբար իմ մաման է, իմ Արևի լույսն է։ Իր կողքին իմ հայրիկին տեղ կտամ, որովհետև ինքը բնականաբար (էլի) իմ հայրիկն է։ Նաև իմ փոքր քույրիկ Թէային եմ շատ-շատ սիրում, նրան էլ առաջին հորիզոնականում կտեղավորեմ։ Ընդանուր իմ ընտանիքին առաջին տեղը կդնեի, բացի իմ մեծ քույրիկից, որովհետև նա ինձ շատ է ներվայնացնում խաղ խաղալու ընթացքում:

Ձմռան շունչը մեր դպրոցում

Ձմեռը գալիս է մեր դպրոց։ Առավոտյան բակում ամեն ինչ սպիտակ է։ Սառույցը փայլում է, ծառերից կախված են սառցիկներ։ Մենք քայլում ենք ձյան վրա, ու ձյունը ճռճռում է։ Բակը լցվում է մեր ծիծաղով։

Դասարանում տաք է, բայց պատուհանից դուրս միշտ ձյուն է գալիս։ Մեծ դադարի ժամանակ բոլորս վազում ենք դուրս։ Խաղում ենք ձնագնդի, կամ պարզապես քայլում ենք ձյան վրա ու հետքեր թողնում։

Ձմեռը մեր դպրոցը դարձնում է գեղեցիկ ու հեքիաթային։ Սովորական օրը դառնում է ձմեռային պատմություն։

Մայրենիի առաջին շրջանի ուսումնական հաշվետվություն

Կցի՛ր բլոգիդ <մայրենի լեզու> բաժնի հղումը և գրի՛ր, թե առաջին ոււսումնական շրջանի ընթացքում քանի՞ նյութ ես հրապարակել։

Մայրենիի բաժին

Կցի՛ր <Ուսումնական ամառ> նախագծի արդյունքում կատարածդ աշխատանքի հղումը։

Չկա իմ բլոգում

<Կոմիտասյան օրեր> նախագծի շրջանակներում ի՞նչ անհատական կամ ընտանեկան աշխատանք ես կատարել։ Կցի՛ր հղումը։ 

Կոմիտաս «Ճանապարհ»

Իմ Կոմիտասի սերը

Նոյեմբեր ամսվա ընթացքում կազմակերպել ենք <Կարդում ենք Իսահակյան> ընթերցողական ֆլեշմոբը։ Կցի՛ր կատարածդ աշխատանքի հղումը։

Արել եմ, բայց չեմ կցել բլոգում։

Այս ամիսների ընթացքում ի՞նչ գիրք ես կարդացել։ Նշի՛ր գրքիդ վերնագիրը, հեղինակի անունը և կցի՛ր ընթերցանության մասին պատմող նյութի հղումը։ 

Փոքրիկ Իշխանը

Հեղինակ։ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Կոնրադը

Հեղինակ։ Քրիստինե Նյոստլինգերի

(Այս գիրքը դեռ կարդում եմ, դրա համար չկա հղում)

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ի՞նչ ստեղծագործական աշխատանք ես կատարել։ Գրի՛ր վերնագիրը և կցի՛ր հղումը։

ԿԱՐՈՒՍԵԼԻ ՁԻՆ

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ ես անգիր սովորել։ Գրի՛ր վերնագրերը։ Եթե ընթերցանության ձայնագրություններն ունես, կցի՛ր հղումները։

Հ․ Սահյան։ Նոր տարու հետ նորանալով

Մետաքսե

Մասնակցե՞լ ես մայրենի լեզվի ֆլեշմոբերին։ Գրի՛ր պատասխանը։

Այո

Ամսվա ընթացքում կատարած աշխատանքներից ո՞րն ես ամենաշատը հավանել։ Գրի՛ր այդ աշխատանքի տեսակը և կցի՛ր հղումը։

Իմ տրամադրությունը և իմ տրամադրության անունը աշխատանքնեմ շատ հավանել, այդտեղ մենք մեր տրամադրություններն ենք բացատրում, ինչից է իչնում, և ինչից է բարձրանում։

Ինչպե՞ս կգնահատես այս ընթացքում կատարածդ բլոգային աշխատանքը։ Ներկայացրո՛ւ բլոգիդ <Մայրենի լեզու> բաժնի հղումը։ Պատասխանդ ձևակերպի՛ր 3-5 նախադասությամբ։ 

10/8 կգնահատեմ, որովհետև մի քանիսը չեմ արել, բայց կեսից շատը արել եմ։

Մայրենի 5-րդ դասարան

Ինքնագնահատում

Գնահատի՛ր աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։

Լավ եմ աշխատել

չեմ աշխատել

Գերազանց եմ աշխատել

Ավելի լավ կարող էի աշխատել

Այլ պատասխան

Գնահատի՛ր վարքդ մայրենի լեզվի դասերին։

Կենտրոնացած եմ աշխատում և գրեթե միշտ լսում եմ ընկերներիս պատախանները և ուսուցչիս խոսքը։

Դանդաղ եմ աշխատում, բայց կարգապահ եմ և ուշադիր։

Դասերի ընթացքում ցրված եմ, քանի որ անկարգապահ ընկերներիս աղմուկը խանգարում է կենտրոնանալ։։

Դասերի ընթացքում անուշադիր եմ և ցրված։

Դասերի ընթացքում շատախոսում եմ, բայց հետո լրացնում եմ բացթողումներս։

Այլ պատասխան

Գնահատի՛ր մայրենի լեզվի դասերի արդյունավետությունը։

Արագ տպելով եմ ես զարգացել, և կարդալով։

Խնդրի՛ր ծնողներիցդ մեկին, որ գնահատի մայրենի լեզվի դաընթացի արդյունավետությունը։

Դժվար է նստում, բայց սիրով է աշխատում։ Ընթերցանությունից և մեծ տեքստերից շարունակում է խուսափել, բայց երբ կարդում է, շատ գեղեցիկ առոգանություն ունի։ Դասընթացը հարուստ է ու մատչելի, եթե ամբողջությամբ յուրացնի, շատ ավելի կփայլի միակ ու անկրկնկելի մայրենիից։

Ի՞նչ առաջարկ ունես։

Ես առաջարկում եմ Minecraft Education ծրագրով աշխատենք, այնտեղ դու խորանարդներով շինարանություն ես անում, բայց մենակ այդ չէ։ Կարող ես սովորել Քիմիա այդ ծրագրով, Մաթեմատիկա, և Հայոց լեզու։ Այնտեղ 100,000-ից ավել տարբեր աշխարհներ կան, անգամ վիրտուալ դասարան կա այնտեղ։ Այս ծրագրի համար պետք չէ հզոր համակարգիչ, որովհետև կարող ես 2008 թվականից համակարգչի վրա այս ծրագիրը բացել առանց կախելու։

Հայրենագիտության հաշվետվություն

  • Դի՛ր բլոգումդ հայրենագիտության բաժնի հղումը։

Հայրենագիտության բաժին

  • Քանի՞ նյութ ունես այնտեղ հրապարակված։

16

  • Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացված նախագծերից ո՞րն ես ավելի շատ հավանել։ Նշի՛ր և հղում դիր։

Իմ ճամփորդական նախագիծը

  • Հակիրճ 3-5 նախադասությամբ գրիր թե ի՞նչ սովորեցիր այս թեմայից՝ ՀՀ մարզերն ու քաղաքները, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ։

ՀՀ մարզերն ու քաղաքներից սովորեցի Հայաստանի մարզերն ու քաղաքները։

Մեր Հայրենիքը Հայաստանից սովորեցի ինչ լավն է մեր Հայաստանը և այն մասին։

Հայկական լեռնաշխարից սովորեցի էլի Հայաստանի մասին։

  • Ազգային ի՞նչ խորհրդանիշներ գիտես, որտե՞ղ ես հանդիպել դրանք։

Արարատ լեռը, հանդիպել եմ 5 տարեկանում, երբ իմ ընտանիքի հետ Երևանից դուրս եկանք, տեսանք Արարատը, հայրիկս ամեն ինչ պատմեց ինձ նրա մասին։

  • Ուսումնական աշուն— նախագծով աշխատանքդ ներկայացրու և տեղադրիր հղումը

Չկա իմ բլոգում

  • Մխիթար Սեբաստացու մասին ի՞նչ նոր տեղեկություններ իմացար։

1693 թ. մեկնել է Բերիա

  •   Հայեր, որոնք փոխեցին աշխարհը նախագծով կատարածդ աշխատանքի հղումը դիր։

Вопросы полугодового отчета

Напишите о себе:

Какие темы вас интересуют, например, космос, животные и т. д.?
Я компьютерный гений, поэтому люблю компьютерные темы, космос и многое другое.

Имя и фамилия.
Монте Петросян

Сколько вам лет?
Мне 10 лет.

В каком классе вы учитесь?
5 класс.

Какой ваш любимый предмет в школе? Почему?
Это армянский, потому что он очень уникальный.

Чем вы любите заниматься в свободное время?
Играть в компьютерные игры и играть на улице.

Какие темы и тексты по русскому языку вы изучали в этом семестре?
«Матчу Пичу», «Тадж-Махал» и другие.

Какие тексты вам понравились?
Все.